Օգոստոսի 24-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 24-ին, ժամը 12.00-ին «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ վարչական մասնաշենքում տեղի կունենա ընկերության գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանի մամուլի ասուլիսը:

Թեման` Հայաստանի Հանրապետությունում կերակրի աղի շուկայում տեղի ունեցող ապօրինությունները:

Ասուլիսի ընթացքում Ա. Ղուկասյանը կխոսի Հայաստանում աղի արտադրության եւ իրացման ծավալների կրճատման պատճառներից` ներկայացնելով Հայաստանում աղ արտադրող միակ ձեռնարկության` «Ավանի աղի կոմբինատի» ղեկավարության մտահոգությունները` Հայաստան ներկրվող տեխնիկական աղի առնչությամբ, որն ազգաբնակչության շրջանում իրացվում է որպես կերակրի աղ:

***

Օգոստոսի 24-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Նախաձեռնությունների ազգային կենտրոն հասարակական միավորմանղեկավար Վարդան Թունյանը և Հրաչ Հովհաննիսյանը:

Թեման՝ Ավագանու ընտրություններում մրցակցության ապահովման կարևորությունը

***

Օգոստոսի 24-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի թուրք-քրդական հարցերով փորձագետ  Կարեն Հովհաննիսյանը կխոսի Իրաքյան Քրդստանի խորհրդրարանի ընտրությունների, դրանցում որպես թեկնածու հայերի մասնակցության մասին, ինչպես նաև կանդրադառնա քրդական հարցին` թուրք-ամերիկյան տնտեսական ճգնաժամի օրերին:

***

Օգոստոսի 24-ին` ժամը 11.00-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում (Պետրոս Ադամյան 14)
լրագրողներին կհանդիպեն ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՀԿ
ներկայացուցիչ Եգոր Զայցևը:
Ասուլիսի թեմա` առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի
նախագծի նոր դրույթներ, Հայաստանում ծխախոտ արտադրողների կողմից հովանավորչության և գովազդի
մասին օրենքի անտեսման քայլեր, ՀՀ կողմից հակածխախոտային կոնվենցիայով ստանձնած
պարտականությունների կատարման արդյունքներ:
Հրավիրում ենք լուսաբանելու:




Լրահոս