Հարց քաղաքացիներից` չհաշվարկված աշխատանքային ստաժը վերահաշվարկելու համար ո՞ւր կարելի է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 2014թ. անցել եմ կենսաթոշակի: Մինչեւ 1991թ. հաշվարկել են իմ աշխատանքային ստաժը, իսկ 1991թ. հետո 1-1,5 չեն հաշվարկել: Դիմել եմ դատարան, մերժում եմ ստացել: Աշխատողներից ցուցմունք են ուզում, որ ես էստեղ աշխատել եմ այդ 1-1,5 տարի ժամանակահատվածը: Ուզում եմ ճշտել` ի՞նչ կարող եմ անել:

Արամայիս Գարեգինի Գրիգորյան, ք. Երեւան Մյասնիկյան 2/8

ՊԱՏԱՍԽԱՆ.«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992թ. հունվարից մինչեւ 2013թ. հունվարի 1-ը նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը` բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:

Սոցիալական վճարներ կատարելը եւ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Կառավարությունը:

ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ վարելու կարգի» 15-րդ կետի համաձայն` անձի համար սոցիալական վճարներ կատարած լինելը ճշտելու համար հիմք է ընդունվում`

1) ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում հաշվառված ապահովադիրներին եւ նրանց կատարած սոցիալական վճարներին վերաբերող ապահովադիրների հաշվառման գրանցամատյաններում եւ էլեկտրոնային տվյալների բազայում առկա տեղեկատվությունը.

2) անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազան եւ հարկային մարմնի կողմից ծառայությանը տրամադրվող ապահովադիրների սոցիալական վճարների մասին եռամսյակային հաշվետվությունների ու կատարած սոցիալական վճարների մասին տվյալների բազան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե 1992թ հունվարի 1-ից հետո աշխատած ժամանակահատվածի համար սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթ չի ներկայացվում, ապա այդ ժամանակահատվածն աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում:




Լրահոս