ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կուսակցությունից զանգվածային արտահոսքի հետևանքը, ովքեր են ՕԵԿ ավագանու թեկնածուները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրինաց երկիր» կուսակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով ներկայացրել է 116 հոգուց բաղկացած ցուցակ, որը գլխավորում է նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանը: Եվ թերեւս այդ ամբողջ ցանկից միայն նա է ծանոթ հանրությանը: Կրկին ՕԵԿ դարձածները հայտարարել են, որ իրենց նպատակը նոր, թարմ դեմքերով ընտրապայքարի մեջ մտնելն է, սակայն իրականում խնդիրը մարդ չունենալն ու կուսակցությունից զանգվածային արտահոսքն է:

Հայացք գցելով կուսկացության ընտրական ցուցակին` ականատես ենք լինում հետաքրքիր մի իրավիճակի. 116 հոգուց մեծ մասը երջանիկ պատահականությամբ աշխատում են ՕԵԿ գործիչներին պատկանող կենտրոններում` Եվրոպական համալսարան, Հ3 հեռուստաընկերություն, Եվրազես ակադեմիա, Ֆրանսիական քոլեջ, «Հայասի» գրուպ եւ այլն:

Ընդ որում, թարմ դեմքերով ընտրապայքարի մեջ մտնելու մասին հայտարարած կուսակցության ցուցակում նաեւ թոշակառուներ կան:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս