Արմեն Սարգսյանն ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանին:

Սրբազան հայրը Հանրապետության նախագահին է փոխանցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության ազգային կենտրոնական վարչության հրավերը՝ մասնակցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի ձեռնադրության 50-ամյակի առթիվ Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարում մատուցվելիք սուրբ և անմահ պատարագին:

Պատարագին հրավիրված են նաև Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունը, Լիբանանի պետական և քաղաքական գործիչներ:




Լրահոս