Խորհրդարանը փորձել է «մրոտել» մարտի 1-ին տուժած քաղաքացիներին օգնելու վերաբերյալ նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս այս տարվա օգոստոսի 24-ին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը ներկայացրել էին  2008 թվականի մարտի 1-ին տուժած քաղաքացիներին փոխհատուցում տալու մասին օրինագիծ: Ըստ այդմ` սույն օրենքի շահառուներ պետք է լինեին այն անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել մարտյան իրադարձությունների հետեւանքով: Եվ ահա նախագիծը ներկայացնելուց մոտ մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 14-ին, Ազգային ժողովի իրավական փորձաքննության վարչությունը տվել է իր եզրակացությունը: Միայն թե խորհրդարանը, խորհրդարանի աշխատակազմը, որ շարունակում է մնալ ՀՀԿ իշխանության տիրապետության ներքո, փորձել է «թեթեւի մեջ» այս նախագիծը «մրոտել»:

Եզրակացությունում նշվում է՝ «հարկ է նկատի ունենալ, որ 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում հնարավոր է, որ տեղի են ունեցել մի շարք այլ հանցագործություններ, որոնց արդյունքում վրա են հասել նույնաբնույթ հետեւանքներ, հետեւաբար՝ հաշվի առնելով Սահմանադրության որոշակիության եւ համաչափության սկզբունքները՝ առաջարկում ենք Նախագծում հստակեցնել մարտի 1-ին եւ 2-ին տեղի ունեցած իրադարձությունները»: Նաեւ առաջարկվել է խմբագրել «իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» բառերը` փոխարենը առաջարկվելով կիրառել «իրադարձությունների ժամանակ անձանց սպանության կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» կամ «իրադարձությունների հետեւանքով կամ արդյունքում անձանց սպանության կամ մահվան կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» ձեւակերպումներից որեւէ մեկը:




Լրահոս