ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պոլիփետ լինի` մերը լինի, մեկ ա կանցնի․ Ալբերտ Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանի հաղթանակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, ով այսօր մասնակցում էր «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության հիմնադիր համագումարին, ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե առաջիկա քաղաքական գործընթացների, մասնավորապես, արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում այս ուժը կհավակնի նույնիսկ երկրորդ հորիզոնականին։

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին` Բաղդասարյանը նկատեց, թե «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի պատճառը բնականաբար հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆակտորն է եղել։ «Նորից մի անհատի սինդրոմն է, եթե նրան հանենք, ամեն ինչ կփլվի, լրիվ ուրիշ տեսք կունենա։ Մեկ ուրիշ թեկնածուի դեպքում միգուցե օրինակ 90 տոկոս լիներ։ Իրենով էլ կար ձայներ, բայց հիմնականում Փաշինյանի անձով էր պայմանավորված», – նշեց նա։

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս