ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանն ասում էր ընտրակաշառք բաժանեք. Արմավիրի քաղաքապետի թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիր քաղաքի «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Դավիթ Խուդաթյանը կատարեց իր ընտրությունը թիվ 16/13 ընտրատեղամասում։ ArmLur.am-ի հետ զրույցում թեկնածուն նշեց, որ այս պահի դրությամբ որևէ լուրջ խախտումներ չեն եղել, ահազանգեր չկան։ Լրագրողներից մեկի հարցին, թե շատերը ասում են, որ իրենք նմանվում են ՀՀԿ-ին, քանի որ Նիկոլ Փաշինյանը գալիս ու ուղղորդում է` ում ընտրեն, պարոն Խուդաթյանը զարմացավ. «Սերժ Սարգսյանը գալիս, ասում էր` ում ընտրեք։ Նա ասել է` կիրառեք վարչական լծակներ, բաժանեք ընտրակաշառք, որ այսինչ թեկնածուն ընտրվի»։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս