ՌԴ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Հայաստանում Ջոն Բոլթոնի հայտարարությունների առնչությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ արտգործնախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան այցին ու հնչեցրած հայտարարություններին՝ դրանք «հանդուգն» անվանելով, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Օրերս Երեւան ժամանած ԱՄՆ նախագահի օգնական Ջոն Բոլթոնը հրապարակայնորեն պահանջեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում հրաժարվի «պատմական կաղապարներից»  (առանձնապես չթաքցնելով, որ խոսքը ՌԴ–ի հետ ավանդական բարեկամության մասին է): Նա նաեւ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո Ն. Փաշինյանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Բնականաբար, չմոռացավ գովազդել ամերիկյան զենքը, որը Հայաստանը պետք է ձեռք բերի ռուսականի փոխարեն։

Ընդ որում, Երեւանում Ջ. Բոլթոնի բոլոր հայտարարությունները քննադատության են արժանի»։




Լրահոս