Խաչատուրովին նախ պետք է հետ կանչեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա միայն քրեական գործ հարուցեին. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը վստահ է, որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը չի կալանավորվի: Եղիազարյանի խոսքով` նրա վերաբերյալ քննվող քրեական գործն արժանանալու է վերջին շրջանում հնչեղություն ստացած մյուս քրեական գործերի բախտին։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գուրգեն Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ Խաչատուրովին նախ պետք է հետ կանչեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ապա միայն նրա նկատմամբ քրեական գործ հարուցեին։

«Խաչատուրովը չի նստելու, որովհետեւ սրանց համար գլխավորը միայն քրեական գործ հարուցելն է, մարդուն խայտառակ անելը, անունը հանելը, հետո՝ բաց թողելը: Կապանում, երբ ՔՊ-ի թեկնածուն պարտվեց, ասացին՝ դա ժողովրդավարության հաղթանակն էր, նույնը ՀԱՊԿ-ի դեպքում են անելու, երբ Հայաստանի ներկայացուցիչը չանցնի»,- ասաց նա։




Լրահոս