37 և 1 համարի երթուղիները սպասարկող ընկերությունը սնանկ է ճանաչվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 37 եւ 1 համարի երթուղիները սպասարկող «Լյուդվիգ եւ որդի» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: Ընկերությունը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 25-ի վճռով ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի հոկտեմբերի 4-ի որոշմամբ «Լյուդվիգ եւ որդի» ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Արամ Մկրտչյանը:

Նշենք, որ այս ընկերությունը ֆինանսական դժվարությունների առաջ կանգնել է վերջին մի քանի տարիներին, մինչդեռ նախկինում չորս երթուղի էր սպասարկում: Կրճատել է 17 եւ 4 համարի երթուղիները` թողնելով 37 եւ 1 համարի երթուղիներին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը երթուղին նոր ավտոբուսներով լրացնելու նպատակով վարկ էր վերցրել եւ չկարողանալով մարել վարկային պարտավորությունները` հայտնվել խնդրի առաջ:




Լրահոս