Ինչու են հայաստանցիները նախընտրում խոզի բուդը Վրաստանից ձեռք բերել. ինչ գներ են շուկայում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեղական արտադրության խոզի բդի մեկ կիլոգրամը այսօր գյուղացի ֆերմերների կողմից վաճառվում է 2800 դրամով, մինչդեռ երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում այն գերազանցում է 3100 դրամը: Բայց մյուս կողմից` ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` խոզի միսը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 1.2 տոկոսով էժանացել է: Նշենք, որ տավարի միսը եւս էժանացել է 1.2 տոկոսով:

Փոխարենը թանկացել է գառան միսը 1.1 տոկոսով: Բայց կան քաղաքացիներ, որոնք այս օրերին ամանորյա սեղանի չարազեղենը, մրգերը եւ, իհարկե, խոզի բուդը նախընտրում են գնել հարեւան Վրաստանից: Նրանց խոսքերով` այնտեղ ամեն ինչ ավելի էժան է, քան ՀՀ-ում. մասնավորապես, խոզի բդի մեկ կիլոգրամը Վրաստանի շուկաներում վաճառվում է 1700-1800 դրամով:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս