ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Ալավերդի քաղաքում

Ալավերդու Մշակույթի տանը կայացել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների հանդիպումը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ: Ներկա են եղել նաեւ Ալավերդու քաղաքապետը, Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրեն Լուսինե Մեժլումյանը, Լոռու մարզի ոստիկանապետը: Մարզպետը տեղեկացրել է, որ ինքը զրուցել է 2 փոխվարչապետերի հետ. քննարկումները դեռեւս շարունակվում են, եւ մեկ շաբաթվա ընթացքում նոր կկարողանա որեւէ նոր բան ասել: Սակայն այս ամենը չի գոհացրել աշխատակիցներին, որոնք անմիջապես Մշակույթի տնից դուրս են եկել եւ փակել երկաթգիծը:

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` քաղաքացիների միջեւ ինչ կարգով է իրականացվում ամուuնության պետական գրանցումը:

Հայկուհի Հակոբյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը նախորդ համարում) Հայտնում ենք, որ ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության պետական գրանցումը կարող է կատարվել միայն հետեւյալ դեպքերում.
1) ամուսնացող անձինք չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին ծանր հիվանդության կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառներով:
Այս դեպքում ամուսնացող անձանց դիմումում կամ առանձին հայտարարության մեջ նշում են ամուսնության պետական գրանցումը տանը, բժշկական կամ այլ հաստատությունում կատարելու անհրաժեշտության մասին` դիմումին կամ հայտարարությանը կցելով ծանր հիվանդության առկայությունը հավաստող համապատասխան բժշկական փաստաթուղթը կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարգելի այլ պատճառները հավաստող փաստաթուղթը:
2) ամուսնացող անձինք կալանավորված են կամ պատիժ են կրում ազատազրկման վայրերում:
Կալանավորված կամ ազատազրկման վայրերում պատիժ կրող անձն ամուսնության հայտարարությանը կցում է նաեւ կալանավորված անձանց պահելու կամ ազատազրկման վայրերի ղեկավարի՝ համապատասխան վայրում ամուսնության պետական գրանցումը կատարելու համաձայնությունը:
3) Ամուսնացող անձանց ցանկությամբ՝ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գումարը վճարելու դեպքում:
Այս դեպքում ամուսնացող անձանցից մեկն անձամբ կամ սահմանված կարգով լիազորված անձի միջոցով ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմին` ամուսնության պետական գրանցումը համապատասխան վայրում հանդիսավոր պայմաններում կատարելու համար:
Եթե դիմումը ներկայացվում է ՀՀ ԱՆ աշխատակազմի` քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ՔԿԱԳ ամուսնության պալատ, ապա դիմումին կցվում է ՔԿԱԳ մարմնի աշխատավայրից դուրս ամուսնության գրանցման համար պետական տուրքի՝ 10.000 ՀՀ դրամ գումարի եւ ՀՀ ԱՆ արտաբյուջետային հաշվին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գումարի՝ 50.000 ՀՀ դրամի վճարված լինելը հավաստող անդորրագիրը:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմումը ՔԿԱԳ մարմին է ներկայացվում ամուսնության պետական գրանցման օրվանից առնվազն 5 օր առաջ:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել` աշխատողին տրամադրվող ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստից արդյոք հաշվարկվում է սոցիալական վճար:

Ինեսա Ստեփանյան (31 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ի. Ստեփանյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներ են աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը, որպես ինքնազբաղված անձ ստացած եկամուտները:
Տվյալ դեպքում ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստները չեն հանդիսանում սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներ:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներ են աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը, որպես ինքնազբաղված անձ ստացած եկամուտները:




Լրահոս