Ղազախստանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանում հունիսի 9-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պետության ղեկավարի լիազորությունները վայր Է դրել մարտի 19-ին: Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, նախագահի լիազորությունները անցվել են Սենատի նախագահ Տոկաեւին, որը Ղազախստանի ղեկավարի պարտականությունները պետք Է կատարեր մինչեւ ընտրված նախագահի լիազորությունների ժամկետի լրանալը՝ 2020 թվականի ապրիլը: Նախագահական վերջին ընտրությունները Ղազախստանում անցկացվել են 2015 թվականի ապրիլին: Հանրապետության նախագահն ընտրվում Է հինգ տարի ժամկետով:




Լրահոս