Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ArmLur.am-ի հետ զրույցում խոսեց ներկայիս իշխանությունների հետ աշխատելու մասին։
«Բացարձակ դժվարություններ չունեմ։ Բնականոն հունով աշխատում եմ։ Խոչընդոտներ չկան։ Ամեն ինչ նորմալ է»,- ասաց Համբարձումյանը։
Վերջինս հրաժարվեց մանրամասնել իր դեմ հարուցված քրեական գործի մասին՝ ասելով, որ գործն ընթացի մեջ է դեռ։ «Ժամանակը կգա, ամեն ինչ կպարզվի»,- ասաց նա։ Վերջինս շարունակեց պնդել, որ մեղավոր չէ այդ գործում։
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:
Լուսինե Մինասյան, Հովսեփ Հովսեփյան