Վեթթինգի ճանապարհը երկար է լինելու. ո՞ր օրենքները պետք է փոխվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը։ «Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, վեթթինգի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում եւ նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական եւ պրոֆեսիոնալ հատկանիշների մասին», -նշել էր նա:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հանրության մեծամասնությունն այդ տերմինի եւ նման գործիքակազմի մասին առաջին անգամ իմացավ հենց վարչապետի ելույթից հետո: Իսկ ինչ է իրենից ներկայացնում վեթթինգը: Նախ վեթթինգ նշանակում է պարզել տվյալ անձի՝ քաղաքացիական ծառայության իր պաշտոնին համապատասխան աստիճանը, սակայն շեշտը դրվում է ոչ թե նրա բժշկական կամ մասնագիտական համապատասխանության, այլ բարոյական նկարագրի վրա: Անգլերենով դա ասվում է integrity, հայերեն թարգմանված՝ ազնվություն, անաչառություն, իսկ ավելի լայն իմաստով՝ բարոյական նկարագիր, բարոյական սկզբունքների ամրություն եւ խոսքիու գործի համապատասխանություն: Տեղեկություններ հավաքելու հետմեկտեղստուգվում են անձանց ակտիվներն ու եկամուտները՝ որոշելու համար դրանց օրինականությունը:

Նշենք, որ վեթթինգը անցումային արդարադատության գործիքակազմերից է, իսկ միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունն ամրագրված է որպես գործիքներիու կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի իրավիճակից մյուսին: Գործիքակազմն առավելապես իրավական է: Այն նպատակ ունիվեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են հասարակության մեջ զանգվածային խախտումների: Ընդ որում, պետությունն ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ ու գործիք է օգտագործելու երկրում ստեղծված լուրջ խնդիրները լուծելու համար:

Եվ, ահա, օրեր առաջ խորհրդարանում տեղի ունեցավ անցումային արդարադատության հարցերով լսումներ: Նախորդ տարվա օգոստոսին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այս համակարգի ներդրման մասին հայտարարությունից հետո, սա իշխանությունների կողմից կազմակերպված առաջին նման լսումներն էին, որը, դատելով ելույթներից եւ արձագանքից, սպասված էր, ինչու չէ` նաեւ ուշացած:

Եվ երեկվա լսումներն իրավմամբ ոչ թե տվեցին այդքան երկար սպասված հարցերի պատասխանները, այլեւ ավելի խորացրեցին դրանք: Մասնավորապես, անպատասխան մնաց, թե երբ կսկսի գործելվեթթինգը, ինչօրենքներկփոխվենմինչայդ, արդյոք նաեւ սահմանադրական փոփոխություններ կլինեն, իսկ եթե լինեն, ովքեր կլինենմասնագիտական խմբերում եւ այլն:

Իր ելույթում փորձեց որոշ փակագծեր բացել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը: Նա, անդրադառնալով անցումային արդարադատության ինստիտուտի գործիքակազմին, նշեց, որ դրանք քրեական մեղադրանքներն են, եւ վեթթինգը՝ գնահատման գործընթացը, որի իրականացման համար, նրա խոսքով, երեք չափանիշ է գործելու:

«Վեթթինգն իրականացվում է՝ ստուգելու համար հանրային պաշտոն զբաղեցնող անձի integrity-ն, եթե կարելի է, դա կարող են թարգմանել որպես բարեվարքություն, բայց բարեվարքություն երեք հիմնական կոմպոնենտով՝ վերաբերմունքը մարդու իրավունքներին, վերաբերմունքը մասնագիտական էթիկայի կանոններին եւ գույքային դրությունը. երեք հիմնական չափանիշներ, երեք հիմնասյուներ, որոնց վրա կանգնած է գնահատման ինստիտուտըվեթթինգի իմաստով»,- ասաց արդարադատության փոխնախարարը։

Ընդ որում, հետաքրքիր է, որ վերջնականապես նաեւ որոշված չէ, թե անցումային արդարադատությունն ինչ ժամկետներ է ընդգծում. այս հարցում եւ, առհասարակ, մեխանիզմների եւ այլ հարցերի շուրջ իշխանությունը վերջնական դիրքորոշում չունի:

Լսումների ժամանակ ևս, տարբեր ժամկետներ շրջանառվեցին՝ 1991-2018թթ.,հիմնական զանգվածի կողմից էլ՝ 1998-2018 թվականներ: Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով` այս ընթացքում իշխանություններին տարբեր հասարակական կազմակերպությունների եւ միություններիկողմից տարբեր առաջարկներ են ուղարկվել՝ կապված վերը նշված հանգամանքների հետ: Եվ հիմնականում գերակշիռ է եղել այն միտքը, որ անցումային արդարադատությունը պետք է տարածվի 1991-2018-ը ընկած ժամանակահատվածի վրա, եւ պետք է ընդգրկվեն հասարակությունից եւ պետությունից թալանված գումարների վերաբերյալկոռուպցիոն գործերը, ընդ որում` նաեւ հանրային գերակա շահի անվան տակ անձանց սեփականության օտարման վերաբերյալ գործերը:

Նշենք, որ լսումների ժամանակ բավական հետաքրքիր էր նաեւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների տեսակետը: Նրանք միանշանակ կողմ էին, որ դատական համակարգը պետք է բարեփոխվի, սակայն միայն օրենքի սահմաններում:

Հավելենք, որ գործնականում վեթթինգի ենթարկելու գործընթացը բավական երկարատեւ է լինելու, եւ ժամկետները, ելնելով գործընթացներից, որոշում են հենց իշխանությունները: Սակայն այդ ճանապարհին բազմաթիվ փոփոխություններ պետք է լինեն, ընդհուպ` սահմանադրական:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս