Երեկ Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը՝ հայտնի Կանդազը ոտքի է կանգնել և մեկ հայտարարություն արել իր դեմ հարուցված քրեական վարույթի շրջանակներում:
ArmLur.am-ին դռնփակ դատական նիստից մանրամասներ են հայտնի դարձել, որ վերջինս ասել է. «Խնդրում եմ մի՛ արեք արտահայտություն, որ կփախնի, ես փախչող չեմ»:
Երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին: Վերջինիս կալանավորել են: Հարուցված վարույթն առնչվում է ընտրակաշառքին։
Նշենք՝ Ավանեսյանը 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ է, համակարգում է անվտանգության հարցերը։ Նա հայտնի հետախույզ է, մասնակցել է արցախյան պատերազմներին։ Ըստ նախաքննական մարմնի կողմից ներկայացված ձայնագրության Արթուր Ավանեսյանը զրուցում է կոնկրետ անձանց հետ և բանակում աշխատանքի տեղավորելու խոստումներ է տալիս:
Արդյունքում դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը եւ Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով: Նա այս պահին գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























