ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի օրը սկսվում է չորս զավակներից երկուսին դպրոց ճանապարհելով, փոքր որդուն մանկապարտեզ ուղեկցելով, դստերը կնոջ հետ զբոսանքի տանելով: Այսպիսով ArmLur.am լրատվական կայքի «Քայլ առ քայլ» հաղորդաշարն այս անգամ սկսեցինք առավոտյան զբոսանքից:Զոհրաբյան ընտանիքին հանդիպեցինք իրենց համար արդեն սիրելի դարձած այգում, որտեղ Արա Զոհրաբյանն իր տիկնոջ` Նունեի, փոքր որդու Միքայելի եւ դստեր Սոֆիի հետ զբոսանքի էր դուրս եկել:
Լինելով շատ խիստ հայր` Արա Զոհրաբյանը բացահայտեց նաեւ, որ դրան զուգահեռ անձամբ ինքն է երկու որդիների համար նախաճաշ պատրաստում, տանը լինելու ժամանակ էլ իր ձեռքով շատ համեղ ուտեսներ պատրաստում` աղցաններ, ձկնամթերքով ճաշատեսակներ եւ այլն: Զոհրաբյանը նաեւ ընտանիքում մի ավանդույթ է ձեւավորել` ամեն կիրակի ընտանիքի անդամները եկեղեցի են գնում` պատարագի մասնակցելու: Երեխաները երբեք չեն խախտում իրենց համար արդեն սովորույթ դարձած ընտանեկան, ինչպես իրենք են ասում, ադաթը:
Ի դեպ, մեր զրուցակիցը պատմեց, որ մի մրցույթի ժամանակ իր որդին կայացրել է իր համար մի դատավճիռ, որի մասին մանրամասն կներկայացնենք տեսանյութում: Օրվա ավարտին Արա Զոհրաբյանի հետ ներկա գտնվեցինք Փաստաբանների պալատում Փաստաբանների միության նախկին նախագահ Միշա Փիլիպոսյանի 80 ամյա հոբելյանին:
Մանրամասները՝ տեսանյութում
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան, Էդգար Համբարձումյան