էջմիածնի բնակիչ Արմեն Ալեքսանյանն այժմ նստացույց է սկսել քաղաքի հրապարակում: ArmLur.am-ի հետ զրույցում Ալեքսանյանը նշեց, թե իր նստացույցի և բողոքի ակցիայի պատճառը քաղաքապետ Դիանա Գասպարյանի պահվածքն է` քաղաքի բնակիչների հանդեպ:
Նա մեզ հետ զրույցում մանրամասնեց, թե մշտապես բազմաթիվ հարցեր է ունեցել իրեն, զանգահարել է, բայց միշտ կոպիտ պատասխան է ստացել նրանից: «Չենք կարողանում այդ հարցերը տալ, մենք զանգահարել ենք, իրեն դիմել ենք. կոշտ-կոպիտ պատասխան է տալիս, մարդկանց դատարաններից տներ չի բերում»,- նշեց նա:
Բնակչի խոսքով՝ քաղաքապետից դժգոհ են շատերը, եւ վստահ է, որ նստացույցի ընթացքում իրեն միացողներ կլինեն: