Հրդեհ Արմավիր քաղաքում. ինչեր են այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 3-ին, ժամը 13:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի թիվ 9 շենքի 2-րդ հարկի պատշգամբից կրակ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկում այրվում են 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և կենցաղային իրեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:23-ին, մարվել՝ 13:31-ին: Այրվել են 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը և մոտ 3 քմ կենցաղային իրեր: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:




Լրահոս