Էդգար Խուրշուդյանին պաշտոնանկ չարած, նրան փոխարինող են գտել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում հետաքրքիր զարգացումներ են տեղի են ունենում: Բանն այն է` այս ընթացքում ակտիվ քննարկվում է այն մասին, որ տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն օգոստոսի սկիզբ հնարավոր է ազատվի զբաղեցրած պաշտոնից (Հիշեցնենք`այս հարցում մեծ դերակատարություն ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը դիմել է նաեւ վարչապետին): Բայց դեռ Խուրշուդյանին պաշտոնանկ չարած, տեսչական մարմնի ներսում քննարկվում է նրան փոխարինող գտնելու հարցը:

Ըստ այդ լուրերի` տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանն այս ընթացքում ձեռքերը ծալած չի նստել եւ ամեն ջանք գործադրում է, որպեսզի խորհրդի անդամները, նաեւ նախագահը` Արսեն Թորոսյանը, իր թեկնածությունն առաջադրի այդ պաշտոնի համար: Տեղեկացնենք, որ Խուրշուդյանն այժմ գտնվում է արձակուրդում եւ աշխատանքի վերադառնալու է այսօր:

Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Էմին Ավետիսյանի հետ եւ հետաքրքրվեց` արդյոք պայքարում է ղեկավար պաշտոնի համար, թե ոչ: Հարցին ի պատասխան, Ավետիսյանն արձագանքեց. «Տեսչական մարմնի ղեկավարն այս պահին արձակուրդում է գտնվում վերադառնալու է հուլիսի 31-ին, նրան այժմ փոխարինում եմ ես: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Այս պահին ունենք մարմնի ղեկավար, իսկ առաջադրումներն իրականացնում են խորհրդի անդամները: Ես որեւիցե քայլ այս պահի դրությամբ չեմ իրականացնում եւ չեմ էլ պատրաստվում»: Մեր այն հարցին` եթե առաջարկ ստանա, ապա ինչպես կվարվի պաշտոնյան չմանրամասնեց` նշելով, որ չի կարող մեկնաբանել»:

Ամբողջական հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս