Կորած հրազդանցու դին գտել են ջրամբարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 4-ին, ժամը 14։05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչը դուրս է եկել տնից (երկու օր է) և չի վերադարձել:

Հրազդան գետում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով անհրաժեշտ են ջրափրկարարներ և նավակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Փրկարարները հայտնաբերել են Ա.Ս.-ի (ծնված 1961 թ.) դին, դուրս բերել ջրամբարից և մոտեցրել ոստիկանության աշխատակիցներին:




Լրահոս