Աղիտու գյուղում մոտ 10 հա բուսածածկույթ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 10-ին, ժամը 18:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղիտու գյուղի սկզբնամասում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:09-ին, մարվել՝ 20:21-ին: Այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ:




Լրահոս