ՖՈՏՈ. Ինչո՞ւ է զինվորը հատել սահմանը, և ի՞նչ կապ ունեն զինծառայակիցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

«Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը գտնվում է նրանց մոտ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրությունում:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա սոցցանցի իր էջում:

Այս հայտարարությունից հետո ադրբեջանական լրատվամիջոցներում և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարբեր օգտատերերի կողմից տարբեր մեկնաբանություններ են արվում: Օրինակ`զինվորը դիմել է այդ քայլին, որովհետև չի դիմացել ծառայակիցների կողմից ճնշումներին, ստորացումներին և անմարդկային վերաբերմունքին: Նրանց խոսքով` ծառայակիցները Արայիկի մատներին ծխախոտ են հանգցրել, մարմնական տարբեր վնասվածքներ հասցրել և այլն…

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ զինվորին ցույց են տվել բժշկական օգնություն:

ArmLur.am-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ` պարզելու, թե որքանով են այդ հրապարակումերը համապատասխանում իրականությանը: Վերջինս, սակայն, չշտապեց որևէ մեկնաբանություն տալ` ասելով, որ քննություն է ընթանում, և բոլոր պատասխանները հայտնի կդառնան քննությունից հետո:

 




Լրահոս