Որն էր այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը. Փաշինյանը գրառում է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Այսօրվա էքսկուրսիայի ամենահամով պահը հետեւյալն էր.

Խոսելով Արենիի քարանձավի մասին, սխալմամբ ասացի, որ այնտեղից գտնվել է 3000 տարվա կոշիկ։ Խմբի զբոսաշրջիկները արդեն իսկ եղել էին Արենիի քարանձավում եւ Հայաստանի պատմության թանգարանում տեսել էին հայտնի կոշիկը, ուստի նրանցից մեկը ինձ ուղղեց՝ 5000 տարվա։

Ես ներողություն խնդրեցի սխալի համար, ինքս ինձ ուղղեցի եւ ավելացրի. «Հայաստանի համար 2000 տարի այսկողմ, 2000 տարի այնկողմ՝ իրականում մեծ սխալ չէ»։

Զբոսաշրջիկներս լիաթոք ծիծաղեցին եւ տպավորվեցին։):

Հիշեցնենք, որ այսօր վարչապետը զբոսավար է հանդիսացել օտարերկյա զբոսաշրջիկների համար` ծանոթացնելով նրանց մայրաքաղաք Երևանը:




Լրահոս