ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆանտաստիկ հանդիպումից հետո Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արարատ – Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Սաբուրթալոյին» երկու խաղերի արդյունքում հաղթելուց հետո (3:2) մամուլի ասուլիս է տվել եւ պատասխանել լրագրողների հարցերին:

«Մենք կարողացանք անել այն ինչ ծրագրել էինք խաղից առաջ: Կարծում եմ արժանի հաղթանակ տարանք: Խաղավերջում ճնշումը մեծ էր մեր թիմի վրա, սակայն փոփոխություններով այն կարողացանք նվազցնել: «Դյունդելանժի» մասին ոչինչ ասել չեմ կարող, միայն կարող եմ նշել, որ վաղվանից կսկսենք ուսումնասիրել մեր մրցակցին: Այսօր իմ մտքերը միայն այս խաղի հետ էին: Խաղը հաջողված էր, եւ մենք շատ պլաններ ունեինք խաղից առաջ: Եթե պահպանվեր 1:0 հաշիվը ավելի երկար, ապա եւս մեկ հարձակվող մեզ հարկավոր կլիներ, սակայն ստացվեց այնպես, որ շուտ խփեցինք 2-րդը եւ ուժեղացրինք հենակետային գոտին:
Մենք կարողացանք իրագործել այն, ինչ մտածել էինք»,-ասել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ հայկական ակումբը Եվրոպա Լիգայի փլեյ օֆֆ փուլում ուժերը կչափի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս