Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.

Կառավարության որոշման արդյունքում ս/թ հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները ներկայացնում եմ ստորեւ.

Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս:
Գնդի հրամ. տեղակալ – 20 հազար դրամ 7 տոկոս:
Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, 12 տոկոս: Վաշտի հրամանատար – 96 հազար դրամ, 18 տոկոս:
Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 18 տոկոս:
Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
Շարքային պայմանագրային – 30 հազար դրամ, 18 տոկոս:

Խոսքը, հիշեցնեմ, աշխատավարձի ավելացած մասի մասին է: Այս թվերը տալիս են ընդհանուր պատկերացում, որովհետեւ կախված ծառայության բնույթից, կոչումից այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել:

Թվով 4 զորամասերում աշխատավարձերի բարձրացումը առայժմ տեղի չի ունեցել, այդ զորամասերի կարգավիճակի բերումով: Շատ արագ այս հարցը նույնպես կլուծվի եւ այդ զորամասերի զինծառայողների համար աշխատավարձի բարձրացումը ուժի մեջ կմտնի ետին թվով, հունիսի 1-ից, այսինքն՝ նրանք գումար չեն կորցնի:




Լրահոս