Վենդետա՞. տղամարդը նախկին աներոջը սպանել է տարիներ առաջ տեղի ունեցածի՞ պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  հիվանդանոցում մահացել է 70-ամյա Վոլոդյա Հարությունյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 30-ին «աջ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, աջ ձեռքի 1-ին մատի կտրած վերք, պարանոցի առաջնային շրջանի լաթաձև պատռած վերք» ախտորոշմամբ:

Նույն օրը ժամը 22:30-ի սահմաններում Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանենիների այգու մոտ անհիմն վիճաբանության ժամանակ Վ. Հարությունյանի նախկին փեսան՝ նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Հակոբ Ալթունյանը, դանակով հարվածել է Վ. Հարությունյանին՝ պատճառելով նշված վնասվածքները:

Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Փոքր Վեդի համայնքապետի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանի հետ, ով հայտնեց, որ խնամիների միջև տարաձայնություններ միշտ են եղել: Դեռ տարիներ առաջ Վոլոդյա Հարությունյանը վիճաբանության ժամանակ սպանել է նախկին փեսա՝  Հակոբ Ալթունյանի հորը:

«Երկար տարիներ է, ինչ ամուսիններով բաժանված են, բայց հայրը միշտ հետաքրքրվել է երեխաներով, գնացել-եկել, տեր է կանգնել երեխաներին: Տղան այժմ ծառայում է բանակում»,- ասաց նա:

Համայնքի ղեկավարի կարծիքով՝ աներոջ և փեսայի մեջ վիճաբանության պատճառը կարող են լինել նախկինում առաջացած անհաշտ հարաբերությունները:

Հնարավոր է՝ տղամարդը տարիներ անց հոր մահվան համար վրեժխնդիր է եղել նախկին աներոջից:

Լիդա Եղիազարյան




Լրահոս