«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրված թանկացումը կազմել է 0.2 տոկոս: Ալկոհոլային խմիչքը, ծխախոտը սեպտեմբերին թանկացել են: Բանջարեղենի շուկայում էլ մասնագետները գնաճ են արձանագրել. սեպտմբերին, օգոստոսի համեմատ, գնաճը 2.5 տոկոս է եղել: Նույն պատկերն է նաեւ մսամթերքի շուկայում. այս դեպքում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոզի մսի մեկ կիլոգրամը (չալաղաջ) վաճառվում է 3000-3400 դրամով, խոզի մատի մեկ կգ-ն` 2900-3200 դրամ: Տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվում է 2800-3000 դրամ։ Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների` առաջիկայում տավարի մսի շուկայում եւս թանկացումներ կլինեն: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը հորդորել է չմտահոգվել, գնաճն, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսները պահանջարկի մեծացման ժամանակահատված է. ամառ-աշուն սեզոնային անցում է տեղի ունենում ընդամենը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։