Հարց քաղաքացիներից՝ ինչպե՞ս է հաշվարկվում արտոնագրային վճարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե արտոնագրային վճար վճարողն ունի արտոնագիր, ապա ելակետային տվյալի ավելացման դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում արտոնագրային վճարը:

Լիլիթ Մինասյան (41 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մինասյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «Արտոնագրային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հավելվածի դրույթներով, որի 8-րդ կետի համաձայն` որեւէ ժամանակահատվածի համար տվյալ գործունեության իրականացման վայրի մասով արտոնագիր ստացած արտոնագրային վճար վճարողի կողմից տվյալ գործունեության իրականացման վայրի մասով ելակետային տվյալի ավելացման դեպքում մինչեւ ելակետային տվյալի ավելացումը ներկայացվում է դիմում` նոր արտոնագիր ստանալու համար:

Տվյալ դեպքում վճարվում է լրացուցիչ արտոնագրային վճար` ելակետային տվյալի ավելացման ամսաթիվն ընդգրկող ամսվա եւ մինչեւ ելակետային տվյալի ավելացումը ստացած արտոնագրի գործողության ավարտն ընկած ամիսների ընդհանուր թվին համապատասխան չափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը համարվում է ապահովագրական ստաժ միայն վճարողի կողմից «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով անհատ ձեռնարկատերերի համար սահմանված ամսական նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները կատարելու դեպքում (հաշվի առնելով արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածը), որն արտոնագիրն ստանալիս վճարողի կողմից կարող է վճարվել իր հայեցողությամբ:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս