ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը ներկա է եղել ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին Բջնի գյուղում գտնվողիր առանձնատանը ինքնասպան էր եղել ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանը: ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանը մահվան պահին միայնակ չի եղել: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կարեւորագույն վկան երկրից գնացել է:

ArmLur.am-ը գրել էր, որ Հայկ Հարությունյանը իրզրուցակցի հետ Բջնիի առանձնատանը երկարխոսել է իր անցած ճանապարհից, գործունեության տարիներից, այն մասին, թե ինչպես է կարողացել տարիներ շարունակ մաքուր ապրել, իր երկրում պարզ ճակատով քայլել, բայց, արի ուտես, այսօր իրեն անարգանքի սյունին են գամում, սեւբիծ են քաշում կենսագրության վրա եւիրեն սպառնում են խայտառակությունը, անպատիվ վախճանը:

Ավելին, ArmLur.am-ի տեղեկություններով` Հայկ Հարությունյանն իր մահվան ականատեսին (անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում) գանգատվել է: «Ախր, ինչպե՞ս չեն հասկանում, որ այս ամեն ինչին, մարտի 1-ի թեմային Ռոբերտ Քոչարյանը, Գեղամ Պետրոսյանը ու բազում այլ մարդիկ առնչություն չունեն: Էս ի՞նչ են անում, ինչո՞ւ են մեր նկատմամբ էսպես վարվում»,-ասել է նախկին բարձրաստիճան պաշտոնյան եւ ինքն իրեն գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորում հասցրել:

Հայտնել էինք, որ Հայկ Հարությունյանը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը: Վերջին շրջանում հաճախ են հրավիրել Հատուկ քննչական ծառայություն`ցուցմունք վերցնելու, հարցաքննելու: Չի բացառվում, որնահրաժարվելէցուցմունքտալ եւ պատվի համար է նման քայլի գնացել: Սա չհաստատված վարկածներից մեկն է:

Ինչեւէ, մահվան դեպքով ՀՀ քննչական կոմիտեում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իսկ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, հրազեն եւ պարկուճ:

Ի դեպ,մեր այս հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:

Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չիունեցելմարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն եւ, առհասարակ,որեւէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:

Իսկ ո՞վ է եղել Հայկ Հարությունյանի կողքին գտնվող հայտնի վկան եւ ո՞ւր է նա հիմա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` կարեւորագույն միակ վկա Ն.Հ-ն, որի անուն-ազգանունը, էթիկայի կանոններից ելնելով, չենք հրապարակում, երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում եւ տարբեր պաշտոններ զբաղեցրել: Եղել է նաեւ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ:

Մեզ հասած տեղեկություններով` անգամ հայտնի վկա Ն.Հ-ի` ոստիկանության անձնագրային եւ վիզաների ծառայության պետ լինելու ժամանակահատվածում իրավապահները, այս վարչության գործունեության հետ կապված, պաշտոնական դիրքի չարաշահման մասով քրեական գործ են հարուցել: Բայց, մեր տեղեկություններով, քրեական գործըչի հաստատվել եւ դատական վախճան չի ունեցել:

Իսկ հիմա ամենագլխավորի մասին: Մեզ հասած լուրերով` Հայկ Հարությունյանի ինքնասպանությունից հետո կարեւագույն վկան` Ն. Հ-ն, որն այդ պահին նրա կողքին է եղելուլսել Հայկ Հարությունյանի ապրումների մասին, նրա տարիների աշխատանքի մասին, երկրից գնացել է: Այստեղ հարց է առաջանում` ինչու է նա գնացել երկրից. միգուցե խնդիր ուներ, որորոշել է գնալ երկրից, կամ կատարվածիցհետոփորձանքից հեռու մնալու համար է որոշել լքել երկիրը, գուցե պարզապես գործուղման կամ այլ նպատակ ուներ, որլքել է երկիրը. սրանք հարցեր են, որ այսօր չունենպատասխան:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ քննչական կոմիտե: Մեր հարցին, թե նախաքննական մարմինը որեւէ լիազորություն ունի վկայի կարգավիճակով հարցաքննված մարդուն արգելել սահմանը հատել, Քննչական կոմիտեից պարզաբանեցին, որ նման լիազորություն կոմիտենչունի: Ավելին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն քրեական գործերի շրջանակում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող մարդուն: Հետեւաբար, թե՛ հիշյալ վկային, թե՛ այլ անձի` Հայաստանը լքելու հանգամանքը որեւէ իրավապահ կառույցի բացթողում չի կարող դիտարկվել:

ՔԿ-ից նաեւ հայտնեցին, որ գործով վկան նախաքննական մարմնին հայտնել է, որ մի քանի օրից կվերդառնա Հայաստան:

Իսկ եթե չգա՞. սպասենք զարգացումներին:

Քնար Մանուկյան




Լրահոս