Հարց քաղաքացիներից՝ ո՞վ իրավունք ունի վաղ տարիքային կենսաթոշակի անցնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Սահմանված ժամկետից շուտ տարիքային կենսաթոշակի անցնելու համար կոնկրետի՞նչ է հարկավոր: Ո՞վ իրավունք ունի վաղ տարիքային կենսաթոշակի անցնելու:

Ստելլա Մանուկյան (60 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Մանուկյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ յուրաքանչյուր անձ 35 տարվա աշխատանքային ստաժի առկայության դեպքում կենսաթոշակի անցնելու իրավունք ունի սահմանված տարիքից մեկ տարի շուտ, եթե չի աշխատում: Կենսաթոշակ նշանակելուց հետո աշխատելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցվում է, մինչեւ անձի` տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ մասնակի կենսաթոշակի համար հաշվառված անձը մասնակի աշխատանքային կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուցհետո` ցանկացած ժամանակ`մինչեւ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս