Հովհաննես Քոչարյանի ազատման պատճառը եղել է քաղաքական հայտարարություն անելը. վարչապետի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Հովհաննես Քոչարյանի՝ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվելու պատճառների մասին հարցին:

Վլադիմիր Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ազատման պատճառը եղել է Քոչարյանի կողմից քաղաքական հայտարարություն անելը:

«Վարչապետը բազմիցս նշել է, որ Ոստիկանության, Զինված ուժերի ծառայողները պետք է զերծ մնան քաղաքականությունից և չանեն հայտարարություններ, որոնք ունեն քաղաքական բնույթ: Ոստիկանության ղեկավարման ձևը քաղաքական հարց է»,- ընդգծեց վարչապետի մամուլի քարտուղարը:




Լրահոս