Սարիգյուղում հայտնաբերվել է հրանոթի արկի պայթուցիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 13:22-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում հողային աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերվել է արկ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վախթանգ Ա.-ին պատկանող հողատարածքում հայտնաբերվել է չպայթած 100 մմ տրամաչափի հրանոթի արկի պայթուցիչ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:

Ժամը 17:44-ին ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից պայթուցիչը տեղում վնասազերծվել է:




Լրահոս