Հարց քաղաքացիներից՝ ավտոմեքենայի ներմուծման դեպքում փաստաթղթերն ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ԵՏՄ անդամ պետություններից ավտոմեքենայի ներմուծման դեպքում փաստաթղթերն ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնեն ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումներով մասնագիտացված մաքսատան տարածքում գործող հարկային բաժանմունք:

Լեւոն Հակոբյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Հակոբյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջեւ անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` ԵՏՄ անդամ պետություններից ԵՏՄ ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը պարտավոր է մինչեւ ապրանքները ՀՀ տարածք փաստացի ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել միայն հետեւյալ փաստաթղթերը`

1. ներմուծողի լրացրած ներմուծման հարկային հայտարարագիրը,

2. ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ներմուծվող ապրանքների համար հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրը ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ` որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:




Լրահոս