Գագիկ Ջհանգիրյանը դիմել է դատարան. վիճարկում է Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Ջհանգիրյանը հանրապետության նախկին նախագահի դեմ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան: Նա պահանջում է առոչինչ ճանաչել իրեն՝ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու, ինչպես նաև արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից զրկելու մասին հանրապետության նախագահի հրամանագրերը:

Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Գագիկ Ջհանգիրյանը միացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի քաղաքական պայքարին: Նա ելույթներ էր ունենում ազատության հրապարակում:

Ելույթի հաջորդ օրը՝ փետրվարի 23-ին, Արգավանդի խաչմերուկից ապօրինի զենք կրելու համար նա բերման ենթարկվեց: Գագիկ Ջհանգիրյանը եղբոր հետ դատապարտվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:




Լրահոս