ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի այլանդակությունները հայտնի են». ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյայի աղմկահարույց բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիշեցնենք` այս տարվա մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանն իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել էր. «ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետեւ նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել»: Իսկ հոկտեմբերի 23-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ բացառիկ զրույցում ասել էր. «Քրեական գործ չկա… տենց անհետացած, դա ուղղակի ասեկոսներ են, ներքին շրջանառության փաստաթղթեր են, որի օրինակները եղել են, վերականգնվել են»:

Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ վերականգնվել է այդ փաստաթղթերի մի մասը միայն, իսկ այս հարցի առնչությամբ ԱԱԾ են հրավիրել ու հարցաքննել ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննել են նաեւ ԱԱԾ բոլոր աշխատակիցներին, որոնքկոնկրետ անուն են տվել` մատնացույց անելով ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Կարապետ Դավթյանին ու տեղեկացնելով, որհենց նա է ասել, որ ոչնչացնեն այդ նյութերը:

Իսկ կոնկրետ ի՞նչ նյութերի ոչնչացման մասին է խոսքը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանի հետ:

-Պարո՛ն Բարսեղյան, Դուք ԱԱԾ-ում հարցաքննվել եք ԱԱԾ-ից ոչնչացված նյութերիմասով: Կասե՞ք`կոնկրետինչնյութերի մասին է խոսքը:

-Ես երկար տարիներ ծառայել եմ ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչությունում, ամենաերիտասարդ տարիքում ղեկավարել եմ այդ վարչությունը եւ ամենածանր օրերին պատասխանատվություն եմ կրել այդ վարչության համար:

Առաջիկայում սպասվում է նաեւ իմ վերադարձը Ազգային անվտանգության ծառայություն: Այս տարի ես երեք անգամ ցուցմունք եմ տվել Հատուկ քննչական ծառայությունում, ամեն անգամ մոտավորապես 5 ժամ, եղել եմ Մարտի 1-ի քննչական խմբի ղեկավարի` Մուշեղյանի մոտ եւ ցուցմունք եմ տվելՄարտի 1-ի առնչությամբ եւ բացահայտել եմ Մարտի 1-ի գործը:

-Կոնկրետ կասե՞ք`ինչ ցուցմունք եք տվել:

-Գործը արդեն ուղարկվել է դատարան, դատարանը հնարավոր է, որցուցմունքները հրապարակի: Այդ ցուցմունքներում ես մանրամասն բացահայտել եմ Մարտի 1-ի նախնական պատմությունը եւ Մարտի 1-ից հետո ընկած իրադարձությունները եւ ամբողջովին բացահայտել եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի այլանդակությունըայն առչությամբ,որ նրանք կանխամտածված ժողովրդին տարան սպանդի, եւ այնտեղ շատ մանրամասն նշել եմ կարեւոր իրադարձություններ: Այսինքն` ցանկացա Ձեզ ասել,որՄարտի 1-ի բացահայտման վերաբերյալ ես ցուցմունք եմ տվել:

– Իսկ ոչնչացված նյութերի մասով կմանրամասնե՞ք:

-Մարտի 1-ի առնչությամբ, երբ 2008 թվականի փետրվարին տեղի ունեցան նախագահական ընտրությունները, Ազգային անվտանգության ծառայությունը` հանձինս ինձ եւ Սահմանադրական կարգի պահպանման գլխավոր վարչության, Գորիկ Հակոբյանին ոչ մի բացասական երեւույթ հանրահավաքների վերաբերյալ չի զեկուցել: Այդպիսի տեղեկատվություն մենք չենք ունեցել եւ չենք զեկուցել: Մենք գաղտնալսել ենք ամբողջ դաշտը`օֆիսներով, գրասենյակներով, հարցազրույցներով, տեղեկատվական ամբողջ ցանցը.ոչ մի այդպիսի տեղեկատվություն չի եղել:

Փետրվարի 28-ին Գորիկ Հակոբյանը եւ ես վիճել ենք: Երեք ժամ ես Գորիկ Հակոբյանին խնդրել եմ ուժ չկիրառել, ղեկավարությանը զեկուցել, որպեսզի ժողովրդի նկատմամբ ուժ չկիրառվի,բայց փետրվարի 28-ին վերջնական որոշման վերաբերյալ ինձ Գորիկ Հակոբյանն անձամբ հայտնեց:

-Կմանրամասնե՞ք` ինչ որոշման մասին է խոսքը:

-Մինչեւ Մարտի 1-ը իմ առաջարկով մենք քրեական գործ ենք հարուցել ԱԱԾ-ում, եւ ես առաջարկեցի ղեկավարներին կարճ ժամանակով ձերբակալել, ժողովրդին թողնել ինքնահոսի, կամաց-կամաց մարել, գործընթացն առանց ուժիթողնել, որպեսզի ժողովուրդը հանգիստ հեռանա: Նրանք չհամաձայնեցին: Երբ արդեն որոշվեցուժ կիրառել մարտի 1-ին` առավոտյան 6-ին, դրանից առաջ Գորիկ Հակոբյանն ինձ հանձնարարեց ինչ-որհիմքերստեղծել, ես հրաժարվեցի, ասացի, որ այդպիսի հիմքեր չկան: Մենք երեք ժամ վիճեցինք, ու նա որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը` ուժ կիրառելու վերաբերյալ:

Քոչարյանի հետ Գորիկ Հակոբյանը հիմքերստեղծեց: Եվ այդ հիմքերըստեղծվեցինոչ թե մարտի 1-ին, այլ շատ ուշ: Ապրիլ-մայիսին ինչ-որ տեղեկանքներ ստեղծեցինք, հանձնարարեցի` իմ աշխատակիցները տեղեկանքներ ներկայացրեցին, որ, իբր, հանրահավաքներում ուժ է կիրառվել, եւ այդ փաստաթղթերը առանց գրանցելու դրեցինք մեր ընթացիկ գործերում:

Այնուհետեւ Գորիկ Հակոբյանն ինձ հանձնարարեց այդ փաստաթղթերի հիման վրա գրություն նախապատրաստել հետին թվով, այն ուղարկել ոստիկանություն:

Մենք դրանք ուղարկեցինք Հայկ Հարությունյանին: Եվ ես Մարտի 1-ի վերաբերյալ երբ ցուցմունք եմ փոխանցել, ե՛ւ ԱԱԾ-ում, ե՛ւ քննչական ծառայությունում նշել եմ, որ գրանցման մատյաններում գրանցման համարը կեղծված է, այն փաստաթղթի, որով մենք գրություն ենք ուղարկել Հայկ Հարությունյանին, որ, իբր, նախապատրաստվում են հանրահավաքներում ուժ կիրառել:

Երկրի անվտանգության համար ես շատ կարեւոր քայլ արեցի: Երբ Մարտի 1-ի քրեական գործն արդեն հարուցված էր, ես ետին թվով տեղեկանքներում նշեցի հարուցված քրեական գործի համարը, որպեսզի ցույց տամ, որ դա արված է հետինթվով: Գորիկ Հակոբյանը դա հասկացավ, բայց չկարողացավ ընդդիմանալ ինձ:

-Ա՞յդ փաստաթղթերն են ոչնչացվել, պարո՛ն Բարսեղյան:

-Այդ փաստաթղթերի օրիգինալները Գորիկ Հակոբյանը զեկուցեց Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:Հետ բերեց եւ չվերադարձրեց ինձ: Վրան գրեց. «Президенту доложено»: Հետո պահեց իր սեյֆում: Երբ ես արդեն ԱԱԾ-ում չէի ու իրենց ինտրիգների պատճառով դիմում էի գրել ու դուրս եկել, նրանք այդ փաստաթղթերը ոչնչացրել էին` կա՛մ Կուտոյանն է ոչնչացրել, կա՛մ Գորիկ Հակոբյանը: Հնարավոր է` Կարապետ Դավթյանի հանձնարարությամբ Կուտոյանն է ոչնչացրել, կամ Գորիկ Հակոբյանը թույլ չի տվել, որպեսզի հասնի Կարապետ Դավթյանին:

-ԱԱԾ տնօրենի տեղեկալն ասաց, որ ոչնչացված փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է: Դրանցում կա՞ն Ձեր նշած փաստաթղթերից:

-Այո, ես դրանց կրկնօրինակները պահել էի: Երբ ինձ հրավիրեցին ԱԱԾ, ես կոնկրետ մատնանշեցի այն տեղերը, որտեղ նշված են այդ տեղեկանքները, ըստորոնց` իբր, տվյալներ ենք ստացել, որուժ է կիրառվելու, եւ ստիպված եղանք մարտի 1-ին կիրառել: Ես ետինթվով նշված փաստաթղթերի տեղերը ասեցի, եւ ԱԱԾ տեսչական մարմինը դրանք հայտնաբերեց: Ես տեղերը ասացի նաեւ Հատուկ քննչական ծառայությանը: Ես օժանդակել եմ, որպեսզի այդ ամբողջը լինի:

Քնար Մանուկյան




Լրահոս