Մեղվահովիտ գյուղի մոտակա դաշտում այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 22-ին, ժամը 10:13-ին տեղեկություն է ստացել, որ Լոռու մարզի Մեղվահովիտ գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14։41-ին, մարվել՝ 14։43-ին։ Այրվել է մոտ 100 հա բուսածածկույթ, որից 4 հա՝ անտառածածկ տարածքում։




Լրահոս