ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով. երբ Հայաստանն առաջ կանցնի Ադրբեջանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Հայաստանի ՀՆԱ-ի մասին, դեռ շարունակվում է բուռն քննարկվել: Վերջինս մասնավորապես համեմատել էր Հայաստանի եւ Ադրբեջանի ՀՆԱ-ները եւ նշել, թե տարեվերջին Հայաստանը ՀՆԱ-ի մակարդակով առաջ կանցնի:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանն այս օրերին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի գրառմանը եւ աղյուսակ ներկայացրել, որը ներկայացնում է  Հայաստանի և Ադրբեջանի մեկ շնչին ընկնող բացարձակ ՀՆԱ-ի դինամիկան վերջին տաս տարիների ընթացքում: Այս թվերից հետո կարելի է այսպիսի եզրակացություն անել.

Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կտրուկ աճել, և նույն կերպ էլ կտրուկ վայր է ընկել նավթի գների հետ միասին, և մեկ տասնամյակի կտրվածքով, նույնիսկ որոշ չափով նվազել է, իսկ Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընդհակառակը, փոքր բացառությամբ, համարյա ամբողջ այդ ընթացքում շարունակել է աճել, և տասնամյակի կտրվածքով, աճել է ավելի քան 50%-ով, ընդ որում դրա մոտ կեսը՝ վերջին երեք տարիների ընթացքում, երբ մենք ունեցել ենք համեմատաբար բարձր աճի տեմպեր։

Եվ տնտեսագետը եզրակացնում է՝ եթե վերջին երեք տարվա տնտեսական զարգացման հարաբերական միտումները պահպանվեն, ապա ևս մեկ տասնամյակ հետո, Հայաստանը տնտեսական զարգացման բոլոր հիմնական ցուցանիշներով, կայուն առաջ կանցնի Ադրբեջանից։

Սակայն իր հերթին էլ տնտեսագետ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանը Վրաստանից ու Ադրբեջանից չի անցնի: Վարչապետի հայտարարության շուրջ աղմուկը չի դադարում, սակայն ճշմարտացիությունը պարզ կդառնա թերեւս տարեվերջին:




Լրահոս