Առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում սպասվում է 10 սպանդանոցի բացում. Արմավիրի մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք անասնապահությամբ զբաղվող քաղաքացիների բողոքի ակցիային: Մարզպետը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե բողոքի ակցիային զուգահետ ինքը Երեւանում քննարկումների մեջ է եղել եւ այդ պատճառով ցուցարարների հետ հանդիպում են ունեցել մարզպետարանի գյուղատնտեսության եւ վարչության պետն ու իր տեղակալ Կարեն Գրիգորյանը:

«Ճիշտ է՝ հարցի հասցեատերը չենք, բայց որպես կառավարության ներկայացուցիչ պարտավոր էինք հնարավորինս լսել ակցիայի մասնակիցներին և քննարկել, լուծումներ գտնել»,-նշեց մարզպետը:

Մարզպետի խոսքով, այս պահին մարզում գործում է 4 սպանդանոց, բոլորն էլ աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով:

«Առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում սպասվում է 10 սպանդանոցի բացում, քանի որ արդեն իսկ մարզպետարանում հանդիպումներ ունեցել ենք և իրենք ներկայացրել են համապատասխան հայցերը, որպեսզի ստանան լիցեզիաներ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից հանրապետության մի շարք մարզերում անասնաբուծությամբ զբաղվողները փակել էին  տարբեր ավտոճանապարհներ՝ շարունակելով օրեր առաջ սկսած բողոքի ակցիաները:

Լիդա Եղիազարյան




Լրահոս