Հարց քաղաքացիներից՝ դեղերի դրոշմապիտակներ ձեռք բերելու համար ո՞ւմ պետք է դիմել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Դեղերի դրոշմապիտակներ ձեռք բերելու համար ո՞ւմ պետք է դիմել:

Երանուհի Գրիգորյան (42 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Գրիգորյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ համաձայն «Առեւտրի եւ ծառայությունների մասին»Հայաստանի Հանրապետությանօրենքիհոդված 9.3-ի 1-ին կետի՝պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրող եւ ԵՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծող անձինք մինչեւ այդ ապրանքների օտարումը դրոշմապիտակները ձեռք են բերումիրենց հաշվառման հարկային տեսչությունից:
Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք (բացառությամբ ԵՏՄ երկրներիցներմուծողների) դրոշմապիտակները ձեռք են բերումիրենց հաշվառման մաքսատնից մինչեւ այդ ապրանքների օտարումը:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Դրոշմապիտակները 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում են դրանց ձեռքբերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողիկողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս