ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Նարեկ Մալյանի և մյուսների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը Ոստիկանության բաժնում բացի Նարեկ Մալյանից առանձնազրույցներ է ունեցել նաև Արթուր Դանիելյանի, Ազատ Ադամյանի, Կոստանդին Տեր-Նակալյանի հետ: Այս պահին տեղ է ունենում առանձնազրույց Գրիգոր Մինասյանի հետ:

Հիշեցնենք, որ այսօր բերման են ենթարկվել Նարեկ Մալյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը, Գրիգոր Մինասյանը:




Լրահոս