ՍԴ-ի արձագանքը՝ իմքայլական պատգամավորի աղմկահարույց նախագծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրական դատարանը դեռեւս չի շտապում մեկնաբանել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած նախագիծը, որով, ըստ էության, Սահմանադրական դատարանին ցանկանում են դուրս թողնել սահմանադրական փոփոխությունների գործընթացից: Մասնավորապես, նրանք ոչ պարտադիր են դարձնելու այն նորմը, որով Ազգային ժողովը պետք է դիմի Սահմանադրական դատարան նախագծի սահմանադրականությունը պարզելու նպատակով:

Փորձեցինք Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանից պարզել ՍԴ-ի դիրքորոշումն այս փոփոխությունների շուրջ, սակայն վերջինս պատասխանեց, թե Սահմանադրական դատարանի աշխատակազմը օրենսդրական նախաձեռնությանը ծանոթ չէ։ «Մեր տեղեկանալու միակ եղանակը պաշտոնական գրագրությունն է։ Պաշտոնապես ՍԴ աշխատակազմը խնդրո առարկայի մասին որեւէ տեղեկատվություն չի ստացել», – փոխանցեց նա:

Հավելենք, որ այժմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ կետով՝ ՀՀ նախագահին տրվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների տեքստը ստորագրելու եւ հրապարակելու լիազորություն:

ՔՊ-ն առաջարկում է նաեւ դա հանել օրենքից: Այս առնչությամբ էլ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լրատվական ծառայությունից: ,Ժողովուրդե օրաթերթը կհրապարակի նաեւ նրանց տեսակետը:




Լրահոս