Լեո Մեսսին կարող է անվճար տեղափոխվել «Մանչեստեր Յունայթեդ». The Sun

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական The Sun-ը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսին կարիերան կարող է շարունակել «Մանչեստեր Յունայթեդում: Ըստ անգլիական հեղինակավոր պարբերականի մանկունյանցիները ցանկանում են օգտվել Մեսսիի եւ «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի կոնֆլիկտից եւ Լեոյին հրավիրել իրենց թիմ:

Այս տրանաֆերի ամենաառանձնահատուկ կողմն այն է, որ «Կարմիր Սատանաները» Մեսսիին կարող են ձեռքբերել բացարձակապես անվճար: Արգենտիանցու պայմանագրում կա կետ, որի համաձայն Լեոն կարող է լքել կատալոնական ակումբի ճամբարը ամառային յուրաքանչյուր տրանաֆերային պատուհանի ժամանակ: Սա չի վրիպել նաեւ Էդ Վուդվորդի աչքից, ով ամեն ինչ կանի, որ ամռանը «Ոսկե Գնդակի» 6-ակի դափնեկիրը տեղափոխվի Մանչեստերի կարմիր ճամբար:

Հիշեցնենք, որ Մեսսիի ծառայություններով հետաքրքրված է նաեւ մանչեստրյան մյուս ակումբը` «Սիթին»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս