Ադրբեջանում այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության համար երկրի բոլոր շրջաններում ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 08.00-ից: Այս մասին գրում է РИА Новости-ն։

125 ընտրատեղամասերում քվեարկելու է ավելի քան 5 միլիոն քաղաքացի: 125 մանդատի համար այսօր պայքարելու է ավելի քան 1300 թեկնածու, ինչը գրեթե կրկնակի ավել է 2010 և 2015 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած թեկնածուների թվից։

Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ մասնակցության որևէ պարտադիր շեմ սահմանված չէ, հետևաբար ընտրությունները բոլոր դեպքերում կայացած կհայտարարվեն։

Ընտրություններին հավատարմագրված տեղական դիտորդների թիվը կազմում է ավելի քան 65,000: Քվեարկության ընթացքին կհետևի ավելի քան 850 միջազգային դիտորդ:

Երկրում ընտրապայքարին են միացել գործող 19 կուսակցություններ, այդ թվում ՝ իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Ընտրատեղամասերն ամբողջ երկրում աշխատելու են մինչև 19.00-ը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում է ընտրական տեղամասերից մեծ մասի նախնական արդյունքները հրապարակել քվեարկության օրվան հաջորդող գիշերը:




Լրահոս