Մենք չենք ուշանա. Տիգրան Կարապետյանը կգրավի Սյունիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, չնայած այն հանգամանքին, որ արդեն երկուօր է, ինչ մեկնարկել է սահմանադրական բարփոխումների հանրաքվեի քարոզարշավը, բայց հայրենի իշխանությունները ծրագիր չունեն, թե ինչ են անելու, երբ, որտեղ եւ, ամենակարեւորը, ինչպես: Ըստ մեր տեղեկությունների՝ դեռեւս տարածքներ են փնտրվում, որպեսզի շտաբներ հիմնեն, դրանց ղեկավարներ նշանակեն ու, հատկապես, այդ ամենը իրականացնեն մարզերում, քանի որ Երեւանի դեպքում այն ավելի հեշտ է:

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները փնտրտուքի մեջ են բոլոր առումներով՝ ծրագրի, մարդկային ռեսուրսի, շտաբների ու այն ամենի, ինչը կապված է ընտրական գործընթացի հետ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ իրավիճակ է իրենց ներսում, ինչու քարոզչություն չեն իրականացնում, եթե դրա մեկնարկն արդեն տրվել է:

-Պարո՛ն Կարապետյան, Դուք պետք է «ԱՅՈ» քարոզեք հանրության շրջանում, սակայն դեռեւս չեք սկսել. ինչո՞ւ:

-Նախ նշեմ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները մասնակցելու են քարոզարշավին, ուղղակի ԿԸՀ ներկայացվել են 44 պատգամավորների անունները: Վստահեցնում եմ, որ մեր խմբակցության բոլոր պատգամավորներն էլ մասնակցելու են քարոզարշավին:

-Դուք որտե՞ղ եք «ԱՅՈ» քարոզելու:

-Սյունիքի մարզում:

-Իսկ ի՞նչ եք քարոզելու սյունեցիներին, այս հանրաքվեն ինչի՞ համար է արվում, ինչո՞ւ պետք է գնալ եւ «ԱՅՈ» ասել. ինչպե՞ս եք համոզելու սյունեցիներին:

-Երբ որ սկսի քարոզարշավը, դուք բոլորդ կտեսնեք, մենք հիմա պատրաստվում ենք քարոզարշավին:

-Քարոզարշավը մեկնարկել է, բայց որեւէ բան չի արվում Ձեր կողմից:

-Մեկնարկել է, այո, թո՛ւյլ տվեք այս պահին չբացել բոլոր խաղաքարտերը, կսկսի, կտեսնեք ե՛ւ պաստառները, ե՛ւ, ե՛ւ , ե՛ւ..

-Բայց ե՞րբ է մեկնարկելու, օր կա՞ որոշված:

-Շուտով, մենք չենք ուշանա:

-Տեսակետ կա, որ իշխանությունների համար դժվար օրեր են սպասվում, քանի որպետք է շատ հստակ հանրությանը ներկայացնել, թե ինչու պետք է իրենք գնան մասնակցելու հանրաքվեին: Նշվում է, որ քաղաքացիներին դժվար կլինի բերել ընտրատեղամաս: Այդ հարցը ինչպե՞ս եք լուծելու:

-Ոչ, վստահ եմ, որ դժվար չի լինելու:

-Ըստ Ձեզ՝ հասկանալի՞ է հանրությանը, թե հանրաքվեն ինչ է տալու իրենց:

-Այո:

-Այս հանրաքվեն Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու համա՞ր է արվում:

-Ոչ, սա անձի դեմ ուղղված չէ:

-Ինչի՞ն է ուղղված:

-2018 թվականին սկսված պրոցեսների շարունակությունն է՝ դատական իշխանության ձեւավորումը, որը ընդունելի, ընկալելի եւ վստահելի կլինի հասարակության համար,այն ռոֆորմների շարունակությունը, որի սկիզբը դրվեց 2018թ., այդ թվում՝ դատական իշխանությունում:

-Բայց հանրության լայն զանգվածը չի առնչվել Սահմանադրական դատարանի հետ, ու, կարելի է ասել, իրեն չի էլ հետաքրքրում. Դուք համակարծիք չե՞ք այդ տեսակետի հետ:

-Քարոզչական խմբերի, նաեւ քարոզչության հիմնական նպատակը լինելու է նաեւ դա, ու Դուք տեսնելու եք, թե ինչպես է այդ ամենը բացատրվելու մարզերում ու Երեւանում, տարբեր տեղերում:

-Մարզերում ավելի քիչ են առնչվել ՍԴ-ի հետ, ու տեսակետ կա, որ մարզերում քարոզիչների գործն ավելի դժվար է լինելու:

-Վերջին տասնամյակում սյունեցիները բազմաթիվ հնչեղ դատական գործերի են ականատես եղել եւ տեսել են, թե ինչպես են մարդասպանները դատարանի կողմից ազատ արձակվում, եւ ինչպես են տուժողները վերածվում մեղադրյալների, ինչպես են մահափորձեր, ըստ օդում կախված լուրերի, բեմադրվում, հետո մարդիկ են կալանավորվում, մեկ տարի անցկացնում քրեակատարողական հիմնարկներում, հետո բաց են թողնվում առանց որեւէ բացատրության, մեկնաբանության…

Սյունեցիները դատական համակարգում տեղիունեցող «լավ» պրոցեսներին բազմիցս են առիթ ունեցելշփվել, այնպես որ,Սյունիքիհետ կապված որեւէ խնդիր չկա: Սյունեցին գիտի, որ դատական իշխանության նկատմամբ պետք է լինի վստահություն, որովհետեւմենք բոլորսմեր մաշկի վրա ենք զգացել, ես անմիջական այդ գործերի հետ կապված.. նաեւ մարդկանց ինչպես են կեղծ մեղադրանքներ առաջադրվել եւ այլն, չեմ ուզում մանրամասնել:

-Արդյոք հանրաքվեի ժամանակ իշխանությունները իրենց ռեսուրսները օգտագործելո՞ւ են իրենց ուզած արդյունքին հասնելու համար՝ փորձելով ճնշում գործադրել պետական աշխատողների, գյուղապետերի, վարչական շրջանի ղեկավարների վրա եւ այլն:

-Ոչ, նման բան չի լինելու: Եթե վարչական շրջանի ղեկավար կա, կուսակցական է, կամ «ԱՅՈ»-ի կողմնակից է, ուզում է քարոզարշավին մասնակցել, եթե օրենքըչի հակասում,ի՞նչ կարող ենք անել, եթե հակաիրավական գործընթաց չէ, ես այդտեղ որեւէ բան չեմ տեսնում: Ճնշումներ չեն լինելու, դրա ժամանակներն անցել են, մենք արդեն ապացուցել ենք, որ մենք նման քայլերի չենք գնում:

-«ՈՉ» կարծիքների շտաբը եւս ձեւավորվել է: Ըստ Ձեզ՝ այն կկարողանա՞ ավելի լավ քարոզչություն իրականացնել, քան Դուք:

-Ես չեմ ուզում գնահատական տալ, ամեն դեպքերում գնահատական տալու է ՀՀ քաղաքացինիր քվեարկությամբ:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս