ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ գերադասում են պառկել բազմոցին, քան հետևել Փաշինյանի կոչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Բազմոցին պառկած մարդու աղքատությունը Կառավարութունը չի հաղթահարելու, այդ մարդն առնվազն պետք է բռնի մեր մեկնած ձեռքը ու վեր կենա բազմոցից»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարդկանց կյանքը փոխելու ու լավ ապրելու իրենց պատկերացրած բանաձևն էր առաջարկել ու նշել. «Հիմա մենք ստեղծել ենք բավարար դաշտ, ու եթե ինքնակարգավորումեր տեղի չեն ունենալու, մենք որոշակի ստանդարտներ ենք պարտադրելու»:

ArmLur.am-ը Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետքերով շրջայց է կատարել Երեւանի տարբեր վարչական շրջաններում, եղել գործատուների մոտ ու փորձել պարզել, թե արդյոք իսկապես մարդիկ նախընտրում են աշխատելու փոխարեն բազմոցին պառկել: Մենք հարցախույզն իրականացրել ենք տարբեր ոլորտներում եւ մասնագիտության պահանջների շրջանակներում ու բացահայտել, թե իրականում ինչ է կատարվում աշխատանքի շուկայում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս