Վանաձորի թաղամասերից մեկում հրդեհ է բռնկվել. ինչ է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 21-ին, ժամը 15։42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի Ռուսթավի փողոցում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Ռուսթավի փողոցի թիվ 8 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 15։58-ին։ Քարե շինությունում այրվել է մուտքի դուռը, 2 պատուհան, 1 բազմոց և առաստաղը՝ մասամբ (մոտ 4 քմ)։




Լրահոս