Չեմպիոնների Լիգա. «Բավարիան» հոշոտեց «Չելսիին», «Նապոլին» ու «Բարսելոնան» չպարզեցին հաղթողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումներից եւս երկուսը:

Լոնդոնում տեղի «Չելսին» 0:3 հաշվով զիջեց գերմանական «Բավարիային»: Հյուրերից դուբլ ձեւակերպեց Սերժ Գնաբրին (51‘,54‘), մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբերտ Լեւանդովսկին (76’):

Մյուս խաղում «Նապոլին» սեփական դաշտում 1:1 հաշվով ավարտեց խաղը կատալոնական «Բարսելոնայի» հետ: Նեապոլցիներից հաշիվը բացել է Դրիս Մերտենսը (30‘), իսկ «Բարսելոնայից» պատասխան գոլը հեղինակել է Անտուան Գրիզմանը(57‘):

Պատասխան խաղերը կկայանան մարտի 18-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս