Հրդեհ Կապանի «ՎՏԲ» բանկում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 29-ին, ժամը 10:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 10 հասցեում՝ «ՎՏԲ» բանկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «ՎՏԲ» բանկի բաժիններից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:47-ին, մարվել՝ 11:01-ին: Այրվել են փաստաթղթեր՝ (մոտ 6 քմ) և ջերմահարվել է առաստաղը՝ մոտ 12 քմ:




Լրահոս