Վարչապետի անմիջական «դաբրոյով» հանրաքվեն ամբողջությամբ կնկարահանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ժողովուրդ» օրաթերթը իմքայլական պատգամավորներից տեղեկացավ, որ տեւական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկել են այն հարցը, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն պետք է ամբողջապես բաց եւ թափանցիկ լինի, որպեսզի հետագայում ընդդիմությունը իրենց չմեղադրի ծածկադմփոցների համար: Ըստ մեր տեղեկությունների՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է զբաղվել այդ հարցով ու իր թիմակիցներին տեղեկացրել է, որ այն պետք է անցնի բոլորի աչքի առաջ: Իշխանություններն արդեն եկել են այն եզրակացության, որ հանրաքվեի օրը բոլոր ընտրատեղամասերն ունենալու են նկարահանող սարքեր:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ դա ՀՀ վարչապետի անմիջական «դաբրոյով» է եղել: Ի դեպ, երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց. «Ինձ է փոխանցվել կառավարության պատասխանն առ այն, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման եւ միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 660,000․0 հազար դրամ:

Նախատեսվում է իրականացնել քվեարկության ամբողջ ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ ուղիղ հեռարձակում շուրջ 1500 տեղամասերից (Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ձեւավորված բոլոր տեղամասերից)»: Սա է նաեւ պատճառը, որ իմքայլականները այս օրերին շատ լարված աշխատում են, որպեսզի այդ օրը «պրոմըխներ» չլինեն:

Սոնա Գրիգորյանի




Լրահոս